«Բոլոնյա»-ի հարձակվող Ալբերտո Ջիլարդին հույս է հայտնել, որ Իտալիայի ազգային հավաքականի հիմնական կազմ կվերադառնա:
«Ես ցանկանում եմ իմ լավագույն խաղը ցուցադրել «Բոլոնյա»-ում: Եվ հիանալի կլինի, եթե դա ինձ օգնի վերադառնալ Իտալիայի ընտրանի: Մեծ հաճույքով կրկին կհագնեի հավաքականի մարզաշապիկը:
Ես ժամանակավոր հիմքերով եմ հանդես գալիս «Բոլոնյա»-ում: Տեսնենք` կմնա՞մ այստեղ, թե՞ կվերադառնամ «Ջենոա»: Այդ հարցը ակումբները կլուծեն հունվարին: Ինձ այստեղ դուր է գալիս»,- հայտնել է ֆուտբոլիստը:






































