NBA-ի ղեկավարությունը հաղորդում է, որ մոտ ապագայում պաշտոնապես կհայտարարվի կեղծակերպումների դեմ պայքարի մասին:
Ամերիկյան մամուլը գրում է, որ վերջին նիստից երկու շաբաթ առաջ արդեն քննարկվել է այս հարցը, որի մասին պաշտոնական հայտարարություն է տարածվելու նախքան գալիք մրցաշրջանը:
Ամենայն հավանականությամբ, մրցավարները խաղից հետո կուսումնասիրեն խնդրահարույց դրվագները, որոնք տեղի են ունեցել հանդիպան ընթացքում: Եթե լիգան ապացուցի, որ կեղծակերպում(սիմուլյացիա) է եղել, ապա կեղծակերպման հեղինակը կտուգանվի:







































