Իսպանիայի առաջնության շրջանակներում՝ «Բետիս»-ի դեմ խաղին, Ֆալկաոն դուբլի հեղինակ դարձավ՝ գլխավորելով ռմբարկուների աղյուսակը:
«Ես չեմ ասել, թե ցանկանում եմ մրցել Ռոնալդուի կամ Մեսսիի հետ. ուղղակի ուզում եմ գոլ խփել ու օգնել թիմիս, ուրիշ ոչինչ: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է դա ստացվում:
Կարևորագույնն այն է, որ մենք ի կատար ածենք մեր նպատակները: Պայքարում ենք 19 ակումբների դեմ, ոչ թե միայն «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի»,- ասել է կոլումբիացին:
«Բետիս»-ի դեմ խաղին Ֆալկաոն ոչ միայն գոլերի հեղինակ դարձավ, այլև վնասվածք ստացավ: Սակայն ակնկալվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ կլինի «Էսպանյոլ»-ի դեմ խաղին:








































