Բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյը հայտարարել է, որ Կլիչկո եղբայները չեն կարող իրեն նոկաուտի ենթարկել:
«Չափազանց արագ, տաղանդավոր ու սեքսուալ եմ, որ ուկրաինական ռոբոտների կողմից նոկաուտի ենթարկվեմ: Չեմ սիրում 50 մենամարտ անցկացնել անզոր մարդկանց հետ, ինչպես Կլիչկոն է անում: Ուզում եմ մեծ դիմակայություններ, որ ոչ մի երկրպագու չցանկանա բաց թողնել: Վիտալին քանիցս խոստացել է աշխարհին, որ կարող է ինձ նոկաուտով հաղթել: Ամբողջությամբ զառանցանք է: Վլադիմիրը ևս այդպես է արտահայտվել, սակայն նա ինձ հետ մարտերում նույնիսկ չի կարող հասնել 12-րդ ռաունդ»,- RTL.de-ի հաղորդմամբ՝ ասել է Հեյը: