Ռուսական «Զենիթ»-ի հարբած երկրպագուն փորձել է վերջ տալ կյանքին: Երկրպագուն կտրել է արյունատար անոթները հենց փողոցում: Միջադեպը տեղի է ունեցել Պետերբուրգի բնակելի տարածքներից մեկում:
Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Մարդն այնքան խմած է եղել, որ չի կարողացել հիշել անգամ իր սեփական անունը, տարիքը: Այնուամենայնիվ, ըստ բժիշկների արձանագրության, այդ մարդը եղել է ռուսական «Զենիթ»-ի երկրպագու, իսկ արյունատար անոթները վնասել է հենց «Զենիթ»-ի վատ խաղի ու թիմում տիրող ոչ այնքան լավ մթնոլորտի պատճառով:








































