Գերմանական «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Շալկե»-ի դեմ հանդիպմանը:
29-ամյա կիսապաշտպանը չի մասնակցել թիմի վերջին մարզմանը: Ռիբերին ազդրի մկանների խնդիրներ ունի: Այս մասին հաղորդում է Goal.com-ը՝ վկայակոչելով Sport1-ը:
Միևնույն ժամանակ, «Շալկե»-ի համար նոր, լավ նորություն կա. վնասվածքից ապաքինվել են Կլաս Յան Հունտելարն ու կիսապաշտպան Ջերմեյն Ջոնսը:
Հավելենք, որ «Շալկե» – «Բավարիա» խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին՝ ՀՀ ժամանակով 17:30-ին:







































