Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է, որ թիմը լքելու ցանկություն չունի՝ չնայած շատ քիչ խաղաժամանակ ստանալուն:
«Շատ ուրախ եմ «Ռեալ»-ում: Իհարկե, ուզում եմ խաղալ. դա նորմալ է: Ամեն օր տքնաջան մարզվում եմ: Չեմ ուզում լքել ակումբս:
Նախամրցաշրջանային պատրաստության ժամանակ այդքան էլ հաջող հանդես չեկա, այդ իսկ պատճառով շատ խաղաժամանակ չեմ ստանում: Զգում եմ թիմակիցներիս օգնության կարիքը»,- Marca-ն փոխանցում է Վարանի խոսքերը:







































