Ռոնալդինյոն առաջին տիտղոսը նվաճեց իր նոր ակումբի հետ: Փետրվարի 28-ի գիշերը «Ֆլամենգո»-ն, որտեղ հանդես է գալիս աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը, նվաճեց Գուանաբարայի գավաթը: Այս գավաթը հանձնվում է Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության առաջին փուլի հաղթողին: Եզրափակիչում «Ֆլամենգո»-ն առավելության հասավ «Բոավիշտա»-ի նկատմամբ: Հանդիպման 71-րդ րոպեին միակ գնդակը տուգանայինից կատարած գեղիցիկ հարվածով խփեց հենց Ռոնալդինյոն:
AS-ի հաղորդմամբ, խաղից հետո հանրահայտ բրազիլացին հայտարարել է, որ ինքը երազում էր տիտղոս պարգևել «Ֆլամենգո»-ի երկրպագուներին: Նա նաև հիշեցրել է, որ իր գերագույն նպատակը Բրազիլիայի հավաքական վերադառնալ է: