Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բիլբաոյի «Աթլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան դժգոհ չէր ազգային առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Էսպանյոլ»-ի հետ հանդիպման արդյունքներից:
Բասկերը 3 անգամ գրավել են հակառակորդի դարպասը, սակայն նույնքան աչքի են ընկել կատալոնացիները: Արդյունքում գրանցվել է ոչ-ոքի:
««Էսպանյոլ»-ի հետ ոչ-ոքին վատ արդյունք չէ: Հաշվի առնելով բոլոր գոլային պահերը՝ պետք է նշեմ, որ մենք կարող էինք հաղթել: Այնուամենայնիվ խաղի արդյունքը դրական եմ համարում: Ցանկանում եմ նշել, որ պաշտպանությունում սխալներ էինք գործում. պատճառն այն էր, որ ես ինչպես հարկն է ուղղություն չէի տվել պաշտպաններին »,- նշել է մասնագետը:







































