Բուլղարիայի հավաքականի ավագ Իվելին Պոպովը Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Բուլղարիա – Հայաստան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմակիցները չպետք է թերագնահատեն հակառակորդին:
«Իտալացիների հետ խաղում մեծ ջանքեր գործադրեցինք, սակայն ամբողջությամբ պատրաստ ենք հայերի դեմ խաղին: Չպետք է թերագնահատենք Հայաստանի հավաքականին:
Ես վերջերս եմ տեղափոխվել «Կուբան», որտեղ հանդես են գալիս Արազ Օզբիլիսը, Մարկոս Պիզելին ու Դավիթ Մանոյանը: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Մարզչական շտաբը մանրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի խաղը:
Գիտեմ, որ բարդ խաղ է սպասվում, բայց պետք է փորձենք մրցակցին թելադրել մեր խաղը: Հուսով եմ՝ երկրպագուները նույնպես կաջակցեն մեզ»,- Բուլղարիայի հավաքականի ավագի խոսքերը մեջբերում է sportl.bg կայքը:







































