Այսօր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի մարզասրահում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Հայաստանի կանանց և տղամարդկանց ծանրամարտի ազգային առաջնության բացման արարողությունը:
Առաջինը հարթակ դուրս եկած կանանց մրցապայքարում Հայաստանի չեպիոններ հռչակվեցին.
48 Մարգարիտա Ղազարյան 94 կգ
53 Իզաբելա Յալյան 163 կգ
58 Էլեն Գրիգորյան 202 կգ
63 Քրիստինե Պետրոսյան 180 կգ
69 Նազիկ Ավդալյան 190 կգ
75 Մելինե Դալուզյան 240 կգ
75+ Նաիրա Հարությունյան 210 կգ
ՀՀ ծանրամարտի վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը բացման արարողության ժամանակ ասաց. «Թեև վնասվածքների պատճառով այս առաջնությանը չեն մասնակցում մի շարք անվանի ծանրորդներ, այդ թվում` աշխարհի չեմպիոնները, սակայն սա իր դրական կողմն ունի երիտասարդ մարզիկների համար: Բոլոր դեպքերում մրցակցությունը շատ սուր է լինելու»:
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը կարևորեց այս մրցաշարը` Կազանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության շեմին, հաղորդում է «Արմենպրեսը»:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի 100-ից ավելի մարզիկներ: Առաջին անգամ Հայաստանի առաջնությանը կմասնակցի նաև աշխարհի յոթակի չեմպիոն, հայ անվանի ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին` 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը: