«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին աչքի լազերային վիրահատության է ենթարկվել` տեսողությունը բարելավելու նպատակով:
Իտալացի ռմբարկուի ապաքինումը շուրջ 10 օր կտևի: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Բալոտելին չի մասնակցի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ հանդիպումներին:
Նշենք, որ ինքը` Բալոտելին, մտադիր է խաղադաշտ վերադառնալ Անգլիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սթոք Սիթի»-ի հետ հանդիպմանը:







































