Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է իր խաղընկերոջ` Քրիշտիանու Ռոնալդուի մասին շրջանառվող լուրերը:
«Այդ մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Ռոնալդուի հետ որևէ խնդիր չեմ նկատել: Նա միշտ լավ տրամադրություն է ունեցել: Նույնը կարող եմ ասել նաև այլ խաղընկերներիս մասին:
Ես անչափ ուրախ եմ, որ կարողացա աչքի ընկնել` գրավելով մրցակցի դարպասը: Շատ կարևոր է, երբ հաջողությամբ իրացնում ես գոլային պահերը»,- ասել է Իգուաինը:







































