«Ալ Վասլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, որը մոտ երկու ամիս առաջ թողեց իր պաշտոնը, չշտապեց զբաղվել մարզչական կարիերայով ուրիշ ակումբում, այլ դրա փոխարեն, ինչպես հաղորդում է ֆրանսիական մամուլը, Մարադոնան ցանկանում է ապրել ԱՄԷ-ում, որտեղ և դարձել է Դուբայի սպորտային դեսպանը:
Նշվում է, որ Մարադոնան, այս պաշտոնը ստանձնելով, մասնակցելու է Դուբայի բոլոր սպորտային իրադարձություններին: Ինքը՝ Մարադոնան, նշել է, որ մեծ սիրով է զբաղեցնելու այդ պաշտոնը, քանի որ շատ է սիրում հենց Դուբայը:








































