Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չգիտի, թե երբ կարող է կորտ վերադառնալ:
«Հիմա ես հանգիստ եմ ու շարունակում եմ ապաքինվել ծնկի վնասվածքից: Չեմ ուզում ամեն անգամ ցավեր ունենալ կորտ դուրս գալիս: Ազնվությամբ ասում եմ՝ չգիտեմ՝ արդյոք կկարողանա՞մ օգնել Իսպանիային Դևիսի կիսաեզրափակիչում: Եթե ես պատրաստ լինեմ, ու մարզիչն ասի, որ անհրաժեշտ եմ, ապա կմասնակցեմ»,- ասել է Նադալը:
Նշենք, որ ըստ աղբյուրի՝ Նադալը կարող է կորտ դուրս չգալ մինչև մրցաշրջանի ավարտը:








































