Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ կատալոնական թիմի պաշտպան Կառլես Պույոլը գովեստի խոսքեր է շռայլել թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հասցեին:
Իր խոսքում, մասնավորապես, Պույոլն անդրադարձել է Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբը, պարտվելով 2:1 հաշվով, չկարողացավ նվաճել հաղթողի կոչումը:
««Ռեալ»-ը շատ ուժեղ թիմ է, աշխարհում լավագույններից մեկը: Սկզբի 30 րոպեն չափազանց լավ էր հանդես գալիս «Արքայական ակումբ»-ը: Եթե Վալդեսը չլիներ, մեր թիմն ավելի խոշոր հաշվով կարող էր պարտվել»,- ասել է Պույոլը:








































