«Չելսի»-ի նորեկ Էդեն Ազարը Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է գրանցել: Նա միակ ֆուտբոլիստն է, որ մեկնարկային երեք խաղում ճանաչվում է հանդիպման լավագույն խաղացող: Սրանով Ազարը մտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ:
Հատկանշական է, որ ԱՊԼ-ում Ազարն անցկացրել է ընդամենը երեք խաղ՝ դառնալով մեկ գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նշենք նաև, որ բելգիացի ծագող աստղն ընդամենը 21 տարեկան է:







































