Կիսածանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Տավորիուս Կլոուդի և նախկին չեմպիոն Ժան Պասկալի միջև մենամարտն այս տարի չի կայանա: Հիշեցնենք, որ այդ հանդիպումը նախատեսված էր օգոստոսի 11-ին, սակայն Պասկալի ձեռքի վնասվածքի պատճառով այն հետաձգվեց:
Բացի մենամարտի անցկացման հետ առաջացած խնդիրներից, կազմակերպիչները բախվել են ևս մեկ խնդրի. IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ Կարո Մուրատը ցանկանում է մենամարտել Կլոուդի հետ:
Պասկալի վերադարձը ռինգ նախատեսված է դեկտեմբերին, այն դեպքում երբ Կլոուդը, ամենայն հավանականությամբ, իր տիտղոսի պաշտպանության մենամարտը կանցկացնի նոյեմբերին. Կլոուդը ռինգում ուժերը կչափի Մուրատի հետ:
«Մենք ցանկանում էինք մենամարտ անցկացնել 2012 թվականին, բայց հանդիպման կայացման համար օրացույցում ազատ օր չգտնվեց: Հնարավորություն կար մենամարտն անցկացնել դեկտեմբերին, սակայն Կարո Մուրատին չբավարարեց իրադարձությունների նման զարգացումը: Ես չեմ մեղադրում նրան: Կարո Մուրատը երկար ժամանակ է սպասում այդ մենամարտին»,- Պասկալի մենեջերին մեջբերում է BoxingScene-ն: