Tutto mercato –ն վստահեցնում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ը «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Աֆելայի իրավունքները ձեռքբերելու մտադրություն ունի:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` հոլանդացի ֆուտբոլիստը որոշել է լքել կատալոնական ակումբը` Տիտո Վիլանովայի հետ զրույց ունենալուց հետո: «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչը չի պատրաստվում բավականաչափ խաղաժամանակ հատկացնել ֆուտբոլիստին:
«Արսենալ»-ը ցանկանում է կիսապաշտպանի իրավունքներ ձեռք բերել: Ուստի` Աֆելայը հայտնվել է լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում: ներկայումս 26-ամյա ֆուտբոլիստը Վենգերի թիմին միանալու շանս ունի: Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները:







































