25-ամյա ձախեզրային կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեի ապագան որոշված է: Ըստ թուրքական մամուլի՝ ֆուտբոլիստն իր կարիերան կշարունակի «Բեշիքթաշ»-ում: Հոլանդացի ֆուտբոլիստն ակումբի հետ ստորագրել է քառամյա պայմանագիր:
Հավելենք, որ նախկինում Մադրիդի «Ռեալ»-ը խզել էր պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Վերջին երկու մրցաշրջանները Դրենտեն անցկացրեց «Հերկուլես»-ի ու «Էվերթոն»-ի կազմում:






































