Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչ»-ի հետ հանդիպումից հետո ամփոփել է խաղը:
«Երկրորդ կեսին խաղադաշտում բաց խաղ էր. երկու թիմերն էլ հաջողության հասնելու հնարավորություններ ունեին: Իհարկե, մեր առաջադրանքն այն էր, որ ընդմիջում գնայինք հաշվի տարբերությունը հօգուտ մեզ:
Պիտի հաղթեինք: Երկրորդ տեսին թիմերը հավասար էին խաղում: Սակայն այն ամենի համար, ինչ «Տոտենհեմ»-ն արեց առաջին կեսում, արժանի չէ այս արդյունքին»,- ասել է թիմի մարզիչը:







































