Ամերիկացի մարզուհի Ալեքսանդրա Ռայսմանը դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի ազատ վարժությունների հաղթող` վաստակելով 15.600 միավոր: Արծաթե մեդալակիր է դարձել ռումինացի Կատալինա Պոնորը: Բրոնզե մեդալը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Ալիյա Մուստաֆինան:
1. Ալեքսանդրա Ռայսման (ԱՄՆ)
2. Կատալինա Պոնոր (Ռումինիա)
3. Ալիյա Մուստաֆինա (Ռուսաստան)








































