«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է «Մանչեսթեր Սիթի»-ին և «Չելսի»-ին տրանսֆերային շուկայում կատարած մեծ ծախսերի պատճառով այն դեպքում, երբ Եվրոպան ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում:
Վենգերին, ով ֆինանսական ֆեյր-փլեյի ջատագովներից է, զայրացնում է այն փաստը, որ վերոգրյալ ակումբները և ՊՍԺ-ն բարձրացնում են գները տրանսֆերային շուկայում: Դա, ըստ մասնագետի, կարող է վատ հետևանքներ ունենալ:
«Չնայած մեր ակումբի եկամուտներին` ես չեմ կարծում, որ մենք շատ հարուստ ենք և անսահմանափակ ռեսուրսներ ունենք: ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Չելսի»-ի նման ակումբներն անսահմանափակ ռեսուրսներ ունեն, որոնցից օգտվելով՝ նրանք ձեռք են բերում ֆուտբոլիստների տրանսֆերներ: Կարծում եմ` համաշխարհային ֆուտբոլը շատ է տուժում այդ փաստից:
Եվրոպան այժմ ծանր տնտեսական ճգնաժամում է գտնվում, ճիշտ է մենք պետք է հավակնոտ լինենք, բայց միևնույն ժամանակ պետք է համոզված լինենք, որ դա մեզ չի նետի ֆինանսական անդունդի մեջ»,- Վենգերին մեջբերում է Sky Sports-ը:







































