Իտալացի Ալդո Մոնտանոն, որը համարվում է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ամենասեքսուալ մարզիկը, շատ հետաքրքիր սանրվածքով է հանդես եկել: Մարզիկը սկզբում ներկայացել է սովորական սանրվածքով, ապա որոշել է բրիտանական տեսք հաղորդել վերջինիս՝ գլխի հետևի մասի մազերը կտրելով այնպես, որ ստացվի «Աստվաˊծ, պահպանիˊր թագուհուն» («God, save the Queen» – Մեծ Բրիտանիայի օրհներգի վերնագիրը) նախադասությունը:
Չնայած այս քայլին՝ իտալացուն հաջողությունն այդքան էլ չուղեկցեց. նա դուրս մնաց մեդալների համար պայքարից արդեն 1/8-րդ եզրափակչում: Նշենք, որ Մոնտանոն 2004 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: