Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի լողի կանանց մրցաշարում համաշխարհային ռեկորդ սահմանած 16-ամյա չինուհի Ե. Շիվենը հայտնել է, որ անգամ չէր մտածում նման հաջողության մասին:
Այդ մասին լողորդուհին հայտնել է լրագրողներին հիանալի հաղթանակից հետո: 16-ամյա չինուհու ելույթը մամուլն անվանում է Օլիմպիադայի առաջին օրվա գլխավոր սենսացիա:
«Անգամ չէի մտածում, որ կարող եմ համաշխարհային ռեկորդ սահմանել: Մրցակցության մեկնարկի հետ փորձում եմ հետևում թողնել բոլոր մտքերս, անգամ տակտիկայի մասին չեմ մտահոգվում: Պարզապես ցանկանում եմ ցուցադրել այն, ինչ կարող եմ, ինչի վրա այսքան ժամանակ աշխատել եմ:
Ինձ անընդհատ թվում էր, թե ես շատ հետ եմ մնացել իմ հակառակորդներից: Փորձում էի արագ լողալ: Հետո տեսա, որ առաջինն եմ հաղթահարել մրցատարածությունը»,- ասել է Ե. Շիվենը: