«Արսենալ»-ը կարող է վաճառել Անդրեյ Արշավինի տրանսֆերը 1 մլն ֆունտի դիմաց: Այդ մասին է տեղեկացնում Daily Mail-ը: 1 տարի անց ավարտվում է ռուս ֆուտբոլիստի` լոնդոնյան ակումբի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը: «Արսենալ»-ի ղեկավարները հավանաբար նոր պայմանագիր չեն առաջարկի ֆուտբոլիստին: Ընդ որում՝ նրանք ցանկանում են հրաժեշտ տալ Արշավինին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ձմռանը նրա իրավունքների արժեքը կարող է էլ ավելի նվազել: «Եվրո-2008»-ի հերոսի տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ը վճարել է 15 մլն ֆունտ: Ստացվում է, որ ռուս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազել է 15 անգամ:
Արշավինին վերադարձնելու մեծ ցանկություն ունի «Զենիթ»-ը: Նրա ծառայություններով է հետաքրքրված նաև «Ֆուլհեմ»-ը:
Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է, որ իր զավակները կրթություն ստանան Լոնդոնում, ուստի չի ցանկանում լքել քաղաքը:







































