Անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակման գծի ֆուտբոլիստ Ջերմեն Դեֆոն թողել է թիմի հետ մարզումներն ու տուն վերադարձելʽ զարմիկի մահվան պատճառով:
Ֆուտբոլիստի զարմիկը մահացել է Սուրբ Լուչիա կղզում հանգստանալիս: Ընտանեկան ողբերգությունը ստիպեց ֆուտբոլիստին դադարեցնել մարզումներն ու ետ դառնալ Լոնդոն:
Նշենք, որ Ջերմենի հայրը մահացավ ընդամենը մի քանի ամիս առաջ. երկար ժամանակ նա տառապում էր քաղցկեղով:








































