Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին թիմը Կիպրոսում կանցկացնի իր վերջին ստուգողական հանդիպումը: «Իմպուլս»-ը կմրցի Ռուսաստանի բազմակի չեմպիոն Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ, որը երկրի ներքին առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչը Կիպրոսում Ավելի վաղ անցկացրել էր ստուգողական 2 հանդիպում։ «Իմպուլս»-ը 1։4 հաշվով պարտվել էր Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցնող «Չանգչուն Յաթայի» թիմին, 1։3 հաշվով զիջել էր ՌԴ-ի 1-ին դիվիզոնի առաջնությունում 20 թիմերի մրցապայքարում 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա»-ին։
«Իմպուլս»-ը Երևան կվերադառնա մարտի 1-ին: