Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» կխաղա 7 համարի ներքո: Այս մասին հայտնում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ Մխիթարյանը «Արսենալի» է 3,5 տարվա պայմանագիր է կնքել: Արդեն վաղը Մխիթարյանը կարող է նորամուտը նշելով «Արսենալի» կազմում: Արսեն Վենգերի թիմը «Էմիրեյթս» մարզադաշտում Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում հյուրընկալելու է «Չելսիին»: