Հենրիխ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան ժամանել է Լոնդոն և բանակցություններ է վարում «Արսենալի» ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է thesun-ը:
Սպասվում է, որ առաջիկա ժամերի Լոնդոն կուղևորվեի նաև Մխիթարյանը: Մինչև վաղը կեսօրը պայմանագիր կնքելու դեպքում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կկարողանա հայ ֆուտբոլիստին հայտավորել հունվարի 20-ին կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի «Կրիստալ Փելեսի» հետ խաղին: