Լոնդոնում շարունակվող շախմատի London Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը 7-րդ ոչ-ոքին խաղաց:
Մեր գրոսմայստերն այս անգամ սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Արոնյանն ունի 3.5 միավոր և մեկ միավորով զիջում է Ֆաբիանո Կարուանային և Յան Նեպոմնյաշչիին: