Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ովքե՞ր են ճգնաժամ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդում». Մոուրինյոն ընդունել է, որ սխալվել է Մխիթարյանի հարցում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը «Հադերսֆիլդից» կոշտ արձագանք է ստացել երկրպագուների և փորձագետների շարքերում: Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը, ցուցադրելով ցածր որակի խաղ, հյուրընկալվելիս զիջել էր 2:1 հաշվով:

«Այն, ինչ տեղի ունեցավ, օրինաչափ էր: Մինչ այս «Յունայթեդը» դժգույն խաղ էր ցուցադրել «Լիվերպուլի» և «Բենֆիկայի» հետ մրցավեճերում: Մեր թիմը խաղից խաղ անկում է ապրում, և եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, հնարավոր է՝ դուրս մնանք լավագույն հնգյակից: Ամեն դեպքում «Հադերսֆիլդն» արժանի էր հաղթանակի»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը:

Պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել էր, որ իրենք պարտվել են այն պատճառով, որ որոշ ֆուտբոլիստներ «Հադերսֆիլդի» դեմ հանդիպմանը «նայել են մատների արանքով»: «Բնականաբար, տեղյակ էր Էրերայի հարցազրույցի մասին: Նա նշել էր, որ մեր ֆուտբոլիստները վատ վերաբերմունք և ոչ բավարար ցանկություն են դրսևորել: Երբ ֆուտբոլիստը նման բան է ասում, ուրեմն անձամբ պետք է ներկայանա մամուլի ասուլիսին և բացատրի, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ ես ոչ մի բացատրություն չունեմ: Այո, պարտությունը տեղի ունեցավ մեր վերաբերմունքի պատճառով: Թիմը, որն ավելի շատ էր ձգտում հաղթանակի, հասավ հաջողության: Երբ հաղթում է լավագույն թիմը, ասելու բան քիչ կա: Մեր խաղը զարմացրեց ինձ, չէի սպասում այսպիսի բան: Կվերլուծեմ խաղը և անհրաժեշտության դեպքում կքննադատեմ խաղացողներին: Լրագրողների մոտ դա չեմ անի: Ագրեսիայով, ինտենսիվությամբ, հույզերով խաղը սկսած թիմը հաղթեց: Նրանց համար կյանքի խաղ էր: Հնարավոր է՝ երկրորդ խաղակեսում ունեինք ոչ-ոքի կորզելու հնարավորություն, բայց անկեղծ ասած՝ արժանի էինք պատժի»,- ասել է Մոուրինյոն:

Վերջինիս և Էրերայի հայտարարությունները վկայում են այն մասին, որ «Յունայթեդում» ճգնաժամ է սկսվել: Ի դեպ, Մոուրինյոն պարզաբանել է նաև, թե ինչու մեկնարկային կազմում չի ընդգրկել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը մասնակցեց միայն երկրորդ կեսին: «Ցանկանում էի ինչ-որ բան փոխել թիմի խաղում, քանզի վերջին երկու խաղերում լճացման պրոցես էր սկսվել: Նշեմ նաև, որ Մխիթարյանի ու Ռեշֆորդի մոտ նկատվում էր հոգնածություն: Ընդհանուր առմամբ չորս փոփոխություններ էի կատարել կազմում՝ թիմին թարմություն և ինստենսիվություն հաղորդելու համար»,- նշել է Մոուրինյոն:

Եթե «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո բրիտանական մամուլը խիստ քննադատության էր ենթարկել Մխիթարյանին, ապա վերջին ձախողումից հետո հայ ֆուտբոլիստի մասին նույնիսկ դրական մեկնաբանություններ կարելի է լսել: BBC հեռուստաընկերության փորձագետ Ջերմեյն Ջենասը նշել է, որ երկրորդ կեսում դուրս գալով խաղադաշտ՝ Մխիթարյանը զգալիորեն ակտիվացրեց խաղը կիսապաշտպանությունում: «Մխիթարյանը զգալիորեն փոխեց խաղը միջին օղակում, սակայն երբ թիմը պարալիզված է, մեկ-երկու ֆուտբոլիստները չեն կարող եղանակ ստեղծել»,- նշել էր Ջենասը:

Ամեն դեպքում «Հադերսֆիլդի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ «Յունայթեդի» անկման մեղավորն ամենևին Հենրիխ Մխիթարյանը չէ, և որ խնդիրը շատ ավելի խորքային է: Անդրադառնալով Մխիթարյանին հիմնական կազմից դուրս թողնելուն, իսկ երկրորդ կեսի մեկնարկում խաղադաշտ դուրս բերելով՝ Մոուրինյոն փաստացի ընդունել է, որ սխալվել է մեր ֆուտբոլիստի հարցում: Պորտուգալացի մասնագետը հազվադեպ է ընդմիջմանը փոփոխություն կատարում: Հայտնվելով կրիտիկական վիճակում՝ Մոուրինյոն ապավինեց հուսալի տարբերակին, սակայն, ինչպես ասում են, «գնացքն արդեն գնացել» էր:

Արդեն վաղը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Յունայթեդը» մրցելու է «Սուոնսիի» հետ, իսկ հոկտեմբերի 28-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Տոտենհեմին»: Վերջինս երեկ սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ և միավորների քանակով հավասարվել «Յունայթեդին»:

Այս պահին առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 25 միավորով: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում գտնվող «Յունայթեդն» ու «Տոտենհեմն» ունեն 20-ական միավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում