Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլի Ֆեդերացիայի բացառիկ ցուցանիշը. 18 օրում խփված 2 և բաց թողնված 28 գոլ

2017 թվականի հոկտեմբերը խայտառակության առումով կարելի է բացառիկ համարել հայկական ֆուտբոլի պատմության մեջ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած համակարգն արդեն իսկ տապալվել է միանգամից երեք «ֆրոնտներում»:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում հոկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 6:1 հաշվով զիջեց Լեհաստանի հավաքականին: Այս պարտությունը բացառիկ էր նրանով, որ մեր ազգային թիմը պատմության ընթացքում առաջին անգամ Երևանում 6 գոլ բաց թողեց: Մինչ այդ սեփական հարկի տակ առավելագույնը բաց էինք թողել 5 գնդակ: Նշենք նաև, որ այդ շրջափուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պատմության մեջ ամենախոշոր պարտությունը կրեց «Հանրապետական» մարզադաշտում՝ 5:0 հաշվով զիջելով Ռումինիային:

Լեհաստանից կրած ազգային թիմի «փառահեղ» պարտությունից ընդամենը 5 օր անց «արդյունավետությամբ» աչքի ընկավ նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը: Ավանի Ակադեմիայում մեր ֆուտբոլիստները 5:0 հաշվով զիջեցին Ավստրիային: Երեկ Չեխիայում ավարտվեց մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Հոկտեմբերի 13-ին առաջին իսկ տուրում Հայաստանի հավաքականը գերխայտառակ պարտություն կրեց՝ 7:0 հաշվով զիջելով չեխերին: Հոկտեմբերի 16-ին, երկրորդ խաղում մեր հավաքականը 4:0 հաշվով պարտվեց Թուրքիային: Երեկ տեղի ունեցած վերջին խաղում Հայաստանը 3:0 հաշվով զիջեց Իսրայելին և, չվաստակելով ոչ մի միավոր ու չխփելով ոչ մի գոլ, զբաղեցրեց ՀՖՖ-ի գործող համակարգի համար սովորական դարձած վերջին տեղը: Մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում էլ հոկտեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով զիջեց Շոտլանդիային:

Այս 18 օրվա ընթացքում համակարգը, ի դեպ, ցույց է տվել նաև դրական արդյունքներ: Հոկտեմբերի 2-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում 1:0 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ, որն առաջին անգամ է մասնակցում պաշտոնական մրցաշարին: Միակ գոլը, ի դեպ, Պետրոս Ավետիսյանը խփեց 11 մետրանոց հարվածով: Հոկտեմբերի 8-ին էլ Աստանայում աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ղազախստանի հավաքականի հետ:

Ընդհանուր առմամբ 18 օրվա ընթացքում Նեմեց Ռուբոյի համակարգը 8 խաղում խփել է 2 և բաց թողել 28 գնդակ: Եթե հաշվի առնենք, որ մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը դեռևս երկու հանդիպում է անցկացնելու, ապա հավանականությունը մեծ է, որ այս ցուցանիշը դեռևս կաճի: Վաղը Հայաստանի աղջիկների հավաքականը մրցելու է Թուրքիայի հետ, իսկ հոկտեմբերի 24-ին ընտրական փուլի վերջին հանդիպումն է անցկացնելու Հունգարիայի հետ:

Ամենացավալին այն է, որ տեղի ունեցածը ՀՖՖ-ից ոչ ոք նույնիսկ չի մեկնաբանել: Այսինքն՝ թքած ունենալով հանրային կարծիքի վրա՝ համակարգը շարունակում է իր գործունեությունը: Ավելին, ՀՖՖ-ն նոյեմբերին Երևան է հրավիրել Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին, որոնց հետ Հայաստանի ընտրանին ընկերական հանդիպումներ է անցկացնելու: Այս կերպ հանրությանը փորձում են ցույց տալ, որ արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, և ՀՖՖ-ն շարունակում է բնականոն աշխատանքը:

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ դժվար է հիշել ամիս, որի ընթացքում այսքան հարված ստանայինք: 2017 թվակականի հոկտեմբերը Ռուբեն Հայրապետյանի 15 տարվա փայլուն աշխատանքի արդյունքն է, ասել է թե՝ հենց այնպես ոչինչ չի լինում: Նրա շնորհիվ հայկական ֆուտբոլի ներկան ու ապագան խեղված են: Ազգային թիմը Երևանում պարտվում է 6:1 հաշվով, երիտասարդականը՝ 5:0 հաշվով, իսկ պատանեկանը, որը մեր ֆուտբոլի ապագան է, 3 խաղում չխփելով գոնե մեկ գոլ, բաց է թողնում 14 գոլ: 8 խաղերում խփած երկու գնդակներից մեկը խփել ենք մրցավարի նվիրած 11 մետրանոցից, իսկ Աստանայում պարտությունից խուսափեցինք Մարկոսի և Հենրիխ Մխիթարյանի անհատական որակների շնորհիվ:

2-28 ցուցանիշը մեր ֆուտբոլի այսօրվա դեմքն է: Բոլոր նախադրյալները կան, որ գալիք տարում 2017 թվականի հոկտեմբերի ցուցանիշը կգերազանցենք ու կգրանցենք նոր բացառիկ ցուցանիշներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում