«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության երրորդ տուրում «Բենֆիկայի» հետ մրցավեճում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Չնայած, որ Մխիթարյանը վատ խաղաց, «Յունայթեդը» երեք միավոր վաստակեց: Մխիթարյանը վատ էր խաղում բայց Մոուրինյոն նրան չէր ցանկանում փոխարինել: Կարևորը որ հաղթեցինք»,- ասել է Սքոուլզը:
Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդի խփած գոլի շնորհիվ «Յունայթեդը» հաղթել էր 1:0 հաշվով: