Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի պատանիների և աղջիկների (Մ 8, 10, 12, 14, 16 եւ18 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունը:
Մ 18 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանը փայլուն հանդես եկավ: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց չեմպիոնական տիտղոսը (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Ասատրյանը 128 կետով բարելավեց նաեւ անհատական վարկանիշը: Այս տարիքային խմբում Մարիամ Ավետիսյանը 6 միավորով 7-րդն է: