3:0 հաշվով ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բազել» հանդիպումը: Հանդիպման 1-ին խաղակեսի 34-րդ րոպեին «Մանչեսթեր»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին բացեց խաղի հաշիվը: Ընդմիջումից հետո խաղի 53-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի դարձավ գոլի հեղինակ: Այսքանով չսահմանափակվեցին մանչեսթերցիները և հանդիպման 84-րդ րոպեին հարձակվող Մարկուս Ռաշֆորդը դարձավ 3-րդ գոլի հեղինակ: