Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երեկ ընկերական խաղ անցկացրեց իտալական «Սամպդորիայի» հետ և 2:1 հաշվով առավելության հասավ՝ Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ։
Խաղի հաշիվը բացել էր Մխիթարյանը: Հանդիպման 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը եզրափակել էր անգլիական ակումբի հակագրոհը՝ գլխի հարվածով:
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ընկերական խաղն էր Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի դիմակայությունից առաջ: Այդ խաղը կկայանա օգոստոսի 8-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում: