Ինչպես արդեն նշել էինք, Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին: Երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատար է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան): 1.5-ական միավոր վաստակել է միանգամից հինգ շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ այսօր Արոնյանը սպիտակներով կխաղա Ռադջաբովի հետ: