Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանին հաջողվել է նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Կարճ ծրագրում Գալուստյանը վաստակել է 55.20 միավոր:
Մրցանակային տեղերի համար կպայքարեն 24 մարզուհիներ: Տղամարդկանց մրցումներում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում անհաջող է ելույթ ունեցել և դուրս մնացել հետագա պայքարից: