Ֆրանսիայի ամենահայտնի մարզուհիներից՝ հնգամարտիկ Էլոդի Կլուվելը երեկ հանդիպել է այս երկրի ֆուտբոլային լեգենդներին: Մասնավորապես, բավական ջերմ միջավայրում Կլուվելը զրուցել է աշխարհի չեմպիոններ՝ հայազգի Ալեն Պողոսյանի, Յուրի Ջորկաեֆի, ինչպես նաեւ Լորան Բլանի հետ:
Ի դեպ, Կլուվելը դասվում է 2016 թվականի աշխարհի ամենահմայիչ մարզուհիների շարքում: Նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել Ֆրանսիայի համար, և շուտով տեղի կունենա նրա մասին պատմող տեսաֆիլմի պրեմիերան: Կլուվելը նշել է, որ իր համար մեծ պատիվ է շփվել ֆուտբոլային լեգենդների հետ: