«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմին անհրաժեշտ է, որպեսզի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին որքան հնարավոր է շուտ շարք վերադառնա:
«Կոմպանին շատ է պետք ինձ և թիմին: Այժմ ֆուտբոլում ավելի շատ խաղեր են անցկացվում: Ֆուտբոլիստները հայտնվում են ճնշումների տակ:
Յուրաքանչյուր նոր մրցաշրջանում այդ իրավիճակն ավելի ու ավելի է բարդանում»,- Goal.com-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: