Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Զլատանին ավագ եղբոր պես եմ ընդունում: Նա մեր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, ումից ես շատ բան եմ սովորում», – ասել է Պոգբան:
Հիշեցնենք, որ թե՜ Պոլ Պոգբան, և թե՜ Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շարքերը համալրեցին 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի տրանսֆերը ձեռք բերեց ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային՝ 120 միլիոն եվրոյի դիմաց: