Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանն ավարտեցին ելույթները «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարում:
9 տուրից հետո Պավել Էլյանովը և Ֆաբիանո Կարուանան վաստակել են 7,5-ական միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները, սակայն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող է դարձել Էլյանովը:
Մեր շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը վաստակել է 6 միավոր և կիսել 8-19-րդ հորիզոնականները, իսկ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը իրենց ակտիվում գրանցել են 5,5-ական միավոր և կիսել 20-41-րդ հորիզոնականները:
«Այլ օֆ Մեն» միջազգային հեղինակավոր մրցաշարին այս տարի մասնակցում էին Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և շատ այլ գրոսմայստերներ: