Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն այս տարի անց են կացվում Ռումինիայի Պլոեշտի քաղաքում, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի հավաքականները:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է մեկնել 20 մարզիկով և 2 մարզիչով: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 7, 8, 9-ին: