«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոն և Խոսեպ Գվարդիոլան ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի իրավունքները: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Նշվում է, որ երկու մասնագետները ի դեմս գերմանացու տեսնում են կատարյալ թեկնածուի` իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Արքայական ակումբ»-ն իր հերթին պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Կրոսին, որը մինչև 2020 թվականը ժամկետ կունենա:
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը 1 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրած 6 խաղում: