Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ իր համար առաջնահերթ չէ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը ստանալը:
«Չեմ մտածում գոլեր խփելու մասին: Ինձ համար կարևոր են թիմային հաղթանակները: Կխփեմ 30 գոլ, ավելի շատ կամ ավելի քիչ, դա էական չէ ինձ համար», – ասել է Լևանդովսկին:
Նշենք, որ Գերմանիայի առաջնության առաջին տուրի՝ «Վերդեր»-ի հետ խաղում Լևանդովսկին հարձավ հեթ-տրիկի հեղինակ: