Իսպաիայի Լա Լիգայի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ Վիգոյի «Սելտա»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացեց Ալվարո Մորատան՝ «Ռեալ» վերադարձից հետո խփելով իր առաջին գոլը պաշտոնական խաղերում: 67-րդ րոպեին Օրելյանան անսպասելիորեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
81-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խփեց հաղթական գոլը:
«Ռեալ» – «Սելտա»՝ 2:1
1:0 Մորատա (60′), 1:1 Օրելյանա (67′), 2:1 Կրոս (81′)