Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Ռոնալդուն նաև հուսով է, որ մադրիդցիները կկարողանան դարձյալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ:
«Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ: Շատ դժվար է առաջինը լինել այդպիսի մրցաշարում: Բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա:
Ասեմ, որ պատմության մեջ որևէ ակումբ երկու անգամ անընդմեջ ՉԼ հաղթող չի դարձել: Բայց նարավոր է, «Ռեալ»-ը կարողանա 2 անգամ անընդմեջ ՉԼ գավաթակիր դառնալ: Մենք այդ խնդիրն ենք դրել մեր առջև»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: