La Gazzeta Dello Sport-ի փոխանցմամբ` Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, որն ընթացիկ ամռանը գլխավորել է Ժոզե Մոուրինյոն:
Տեղեկությունների համաձայն` Ռայոլան հուսով է, որ Մոուրինյոն կցանկանա վերականգնել Բալոտելիի հեղինակությունը, իսկ Իբրահիմովիչը կօգնի վերգտնել ճիշտ ուղին:
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գլխավորությամբ Բալոտելին հանդես է եկել Միլանի «Ինտեր»-ում: