Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ ակումբը կարող է համալրել թիմի կազմը մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:
«Կարծում եմ` մեր թիմը լավագույնն է աշխարհում, բայց մենք պետք է ապացուցենք դա: Այդ ուղղությամբ աշխատում ենք: Ինչ վերաբերում է տրանսֆերային ձեռքբերումներ, ապա տրանսֆերային պատուհանի փակումը օգոստոսի 31-ին: Մինչև տրանսֆերային պատուհանի ավարտն ամեն ինչ հնարավոր է:
Մենք քրտնաջան մարզվում ենք, պատրաստվում ենք նոր մրցաշրջանին: Դա ամենակարևորն է մարզչի համար: Աշխատում եմ մի թիմում, որտեղ հանդես են գալիս տաղանդավոր ֆուտբոլիստներ»,- FourFourTwo-ը մեջբերում է Զիդանի խոսքերը: